Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.11.2025 | 22:00
Բարերար և բազումողորմ Աստվա՛ծ,
Քո առաջ եմ կանգնում այսօր խոնարհ սրտով:
Աղաչում եմ քեզ, Տե՛ր, և խնդրում ողորմություն, ինչպես խոստացար քո ծառաներին՝ ասելով.
«Ամեն ինչ, ինչ որ հավատով խնդրեք Հորից՝ իմ անունով, կտրվի ձեզ»:
Այսօր ևս նայի՛ր հավատով խնդրողներիդ վրա և բարությամբ կատարի՛ր մեր աղոթքները, որ քեզ ենք ապավինում ամբողջ սրտով:
Տե՛ր Հիսուս,
Քո անսահման ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքի ընթացքի մեջ,
պահպանի՛ր մեզ խաղաղության մեջ,
և առաջնորդի՛ր դեպի Քո երկնային արքայությունը, որպեսզի փառավորենք և մեծարենք Քեզ և Սուրբ Երրորդությանը՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ